Բաժին. Ֆինանսական

Նավթի գները նվազել են – 01/03/17

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 53.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 56.24 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share