Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 03/03/17

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 3-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները:

Վերաձևակերպվել են «ՎԱԼԳԵ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 058 և թիվ ԳԳ-Ե 139 լիցենզիաները, «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, հաշվառումից հանվել է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-ՍԵԼ Ազատության» մասնաճյուղը:

Share