Բաժին. Ֆինանսական

Հայաստանի բանկերում 32.5 մլրդ ՀՀ դրամի վարկեր դասակարգված են որպես ժամկետանց

Հունվարին հայաստանյան բանկերը գրանցել են ինչպես ժամկետանց, այնպես էլ երկարաձգված վարկերի աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 32,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ երկարաձգված վարկերը՝ 103,9 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի վերջի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել էին 31,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ երկարաձգված վարկերը՝ 99,8 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ամսվա տվյալներով՝ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.37%, իսկ երկարաձգված վարկերինը՝ 4.36%:

Նշենք նաև, որ ժամկետանց վարկերի ծավալում կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը գրեթե հավասար են, մինչդեռ երկարաձգված վարկերի մեծ մասը երկարաժամկետ վարկեր են:

Share