Բաժին. Ֆինանսական

Հունվարին Հայաստանում արտադրվել է 80 սմարթֆոն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 80 սմարթֆոն։ Միևնույն ժամանակ պլանշետների արտդրությունը դադարել է, մինչդեռ 2016թ.-ի հունվարին ՀՀ-ում արտադրվել է 100 պլանշետ։

Հիշեցնենք, որ 2016թ.-ին Հայաստանում արտադրվել է 1,683 սմարթֆոն և 1,063 պլանշետ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share