Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. ՎՏԲ Հայաստան բանկից 28 մլն դրամ է հափշտակվել

Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՎՏԲ Հայաստան բանկում կատարված հափշտակության դեպքի մասին։

««ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հ. Ս. դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել:

Նույն մասնաճյուղի աշխատակիցներից Լ. Մ.-ն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նրանց նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որն արդեն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քննության: Ս. և Մ. նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Իսկ մինչ այդ նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանկի կառավարիչը մեծ գումար է հափշտակում. նախկինում ևս նման դեպքեր են գրանցվել, ու մեղավորները հայտնաբերվել են», – գրում է պարբերականը:

Share