Բաժին. Ֆինանսական

Առաջարկություն կներկայացվի գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու վերաբերյալ

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գրավի իրացման գործընթացի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ, քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ: Նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրանով ապահովված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը»: Այս իրավիճակը բացառելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուժանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ:

Share