Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի մարտի 21-ի թիվ 9 ԲԳ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:

Ստորև ներկայացվում է որոշման եզրափակիչ մասի տեքստը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

21.03.2017Թ. ԹԻՎ 9 ԲԳ Ա

«Ֆ.Ի.Կ.Օ.» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 14.09.2010Թ. ԹԻՎ 34 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է .

Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 14.09.2010թ. թիվ 232-Ա որոշմամբ Կազմակերպությանը տրամադրված թիվ 34 վարկային կազմակերպության լիցենզիան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվելու պահից:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման եզրափակիչ մասի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում:  

Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Սույն որոշման գործողությունը դատական կարգով բողոքարկելիս չի կասեցվում գործի ողջ դատական քննության ընթացքում:

Share