Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Մարտի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր Երկարաձգվող վարկային գործիքի վերջնական ամփոփիչ վերանայումը: Կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, մասնավորապես, պետական պարտքի կայունությանն առնչվող հարցերը, որոնք ուղղորդում են պարտքի մակարդակի կայունությունն ու տնտեսական աճի ապահովումը:

Share