Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ապրիլի 1-ին բանկի կողմից կսպասարկվեն ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվները

Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ 2017 թ. ապրիլի 01-ը հայտարարում է գործառնական օր:

Բանկը տեղեկացնում է, որ 2017 թ. ապրիլի 01-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները:

Share