Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ևս 13 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 13 օրինապահ հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 20 ներկայացուցիչներից 7-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 111 տնտեսվարողներ, որոնցից 76-ի դիմումը բավարարվել է, 34-ինը՝ մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության ընթացքում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՂԱԼԱՉՅԱՆ

2. «ՍՄԲՈՒԼ» ՍՊԸ

3. «ԶԵՆՏԱ» ՍՊԸ

4. Ա/Ձ ԱՐՏԱՇ ՀԱԿՈԲՅԱՆ

5. «ՀԻԼԿՈ» ՍՊԸ

6. «ԳՐԱՆԴԵ ԼՈՒՉԵ» ՍՊԸ

7. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ

8. «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ

9. «ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ» ՍՊԸ

10. Ա/Ձ ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ

12. «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ

13. Ա/Ձ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Share