Բաժին. Ֆինանսական

2016թ.-ին ՀՀ համախառն արտաքին ակտիվներն աճել են 24.15%-ով

2016թ.-ի վերջին ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 2,204,176,542.5 ԱՄՆ դոլար։ Այդ թվում՝ միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով) կազմել են 2,204,116,641.31 ԱՄՆ դոլար, որից՝ 2,590,905.00 ՀՓԻ ԱՄՀ-ում՝ 3,483,057.77 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Զուտ արտաքին ակտիվները 2016թ.-ի վերջին կազմել են 1,175,291,144.93 ԱՄՆ դոլար, որից՝ ազատ փոխարկելի արժույթով 1,175,203,119.68 ԱՄՆ դոլար։

2016թ.-ի սկզբի համեմատ համախառն արտաքին ակտիվների ծավալն աճել է 428,737,305.38 ԱՄՆ դոլարով կամ 24.15%-ով։ Միջազգային պահուստների մակարդակը 2016թ.-ի ընթացքում աճել է 428,822,489.72 ԱՄՆ դոլարով կամ 24.15%-ով, իսկ զուտ արտաքին ակտիվների ծավալն աճել է 404,143,405.18 ԱՄՆ դոլարով կամ 34.39%-ով։

Share