Բաժին. Ֆինանսական

Որն է ամենաարագագործ սմարթֆոնը՝ Samsung Galaxy S8, Apple iPhone 7 Plus, LG G6, Google Pixel, թե OnePlus 3T

Համացանցում տեղեկություններ են հայտնվել սմարթֆոնների արագագործության հերթական փորձի մասին։ Փորձարկվել են Samsung Galaxy S8, Apple iPhone 7 Plus, LG G6, Google Pixel և OnePlus 3T առաջատար սմարթֆոնները։

Փորձը բաղկացած է երկու մասից, առաջին մասում գործարկվում են տարբեր հավելվածներ, իսկ երկրորդ մասում ստուգվում է օպերատիվ հիշողության արագագործությունը։

Փորձի արդյունքում ամենաարագագործ սմարթֆոն է ճանաչվել iPhone 7 Plus մոդելը։ Երկրորդ տեղում է Samsung Galaxy S8-ը, երրորդ հորիզոնականում է OnePlus 3T մոդելը, չորրորդ տեղում է LG G6 սմարթֆոնը։ Վերջին տեղն է գրավել Google Pixel սմարթֆոնը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share