Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանի Վաշինգտոնում մասնակցում է ԱՄՀ և ՀԲ գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ:

Ապրիլի 21-ին նախարար Արամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակն ու ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպումը Համաշխարհային բանկի նախագահի տեղակալ Սիրիլ Մյուլլերի հետ։ Կողմերը քննարկել են ՀՀ և ՀԲ համագործակցությանը վերաբերող հարցեր, ծրագրերի առաջնահերթությունները, ՀՀ տնտեսական իրավիճակը, բյուջետային աջակցության և համագործակցության առավել կարևոր ուղղությունները։

Նախարարը հանդիպել է նաև «Bank of America Merrill Lynch»-ի կողմից կազմակերպվող սիմպոզիումին` ներկայացնելով ներդրողներին ՀՀ տնտեսության գրավչությունն ու զարգացման հեռանկարները։

Ապրիլի 23-ին Վաշինգտոնում Վարդան Արամյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և «Voice of America» լրատվականին, ինչպես նաև հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնօրենի տեղակալ Դիմիտրիս Ցիցիրագոսի հետ և քննարկել ՄՖԿ ներդրումային պորտֆելը Հայաստանում՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։ Այցը Վաշինգտոն կավարտվի ապրիլի 24-ին:

Share