Բաժին. Ֆինանսական

Եվրոպացի միլիարդատերերի կարողությունը մեկ օրում աճել է 27 մլրդ դոլարով

Ամենահարուստ եվրոպացիները Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո իրենց կարողությունն ավելացրել են 27,5 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Եվրոպայի ֆոնդային շուկաների ցուցանիշներն ապրիլի 24-ին աճել են մինչեւ 17 ամսվա առավելագույն մեծություն: Դա ինդեքսի եվրոպացի մասնակիցներին 2,6 տոկոսով կապիտալների ավելացում Է բերել: 

Կարողության առավել մեծ աճով աչքի Է ընկել իսպանացի ռեթեյլեր Ամանսիո Օրտեգան. օրվա ընթացքում նրա կապիտալն ավելացել Է 2,7 մլրդ դոլարով: 

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ (կայանալու Է մայիսի 7-ին) են անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը: Ավելի վաղ ներդրողները երկյուղում Էին, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցնեն երկու եվրոսկեպտիկները՝ լե Պենը եւ ծայրահեղ ձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը: Երկու թեկնածուներն Էլ խոստացել են հանրաքվեի դնել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցության հարցը, ինչը երկյուղներ Էր առաջացրել այսպես կոչված Frexit-ի կապակցությամբ:

Share