Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են բորսայում

2017թ.ապրիլի  27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (FNCAB2) տեղաբաշխումը: 

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.75% արժեկտրոնի տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս 1,500,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերի (ISIN – AMFNCAB22ER2) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,861,352,596 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,501,239,156  ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,001.72 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 12.74%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.702%:

——————–

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին (ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 13): Կազմակերպության հիմնադիրն է հանդիսանում «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան կազմակերպությունը, որը 2011թ. նոյեմբերի 1-ին  բաժնետոմսերի մի մասը փոխանցեց «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ Յու. Էյ.» նիդերլանդական կազմակերպությանը: Ընկերությունն ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց ՀՀ ողջ տարածքում և տրամադրում է բիզնես, գյուղատնտեսական, ինչպես նաև սպառողական վարկեր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայքը՝ www.finca.am:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայք՝ www.nasdaqomx.am:

Share