Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 28/04/17

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում ապրիլի 28-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները հաստատելու մասին» կանոնակարգ 5/09-ում, «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում, «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը» կանոնակարգ 10/09-ում:

Խորհուրդը վերաձևակերպել է «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության թիվ 17 լիցենզիան, հաշվառել վերջինիս «Փոքր Կենտրոն» մասնաճյուղը, արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրել «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՀՁ» ՍՊԸ-ին:  «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրվել են փոխանակման կետի (լիցենզիա թիվ 823) մասնաճյուղի լիցենզիաներ:

Share