Բաժին. Ֆինանսական

Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող

Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում (World Masters Games), տեղեկանում ենք մրցաշարի կայքից։ Հայտնում է Նովոստի Արմենիան։

Մրցումներն անցկացվում են Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ Խուդոյանը դարձել է 60-64 տարեկան և 105 կգ–ից ավելի քաշային կարգի մարզիկների շրջանում։

Նա մրցաշարի` Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։

Share