Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. կայացել է AMGN36294202 և AMGN60294227 պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մայիսի 2-ին կայացել է AMGN36294202 պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Պարտատոմսերը թողարկման ամսաթիվ՝ 29/04/2017, մարման ամսաթիվ՝ 29/04/2017։ Պարտատոմսերի թողարկման ծավալը 200,000,000,000 դրամ է։ Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է, իսկ վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։ Աճուրդին մասնակցել է 6 գնորդ։

Աճուրդին ենթակա պարտատոմսերի ծավալը 8-10 մլրդ դրամ է։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը ՝ 12,831,500,000 դրամ, իսկ բավարարված  առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 10 մլրդ դրամ։ Պահանջարկը տեղաբաշխված ծավալի համեմատ կազմել է 1.2832։

Աճուրդի կտրման եկամտաբերությունը կազմել է 8.62%, միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.3498%, առավելագույն եկամտաբերությունը՝ 8.62%, նվազագույն եկամտաբերությունը՝ 7.49%, իսկ կտրման եկամտաբերությամբ ներկայացված հայտերի բավարարման տոկոսը կազմել է 67։

Կայացել է նաև AMGN60294227 պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Պարտատոմսերը թողարկման ամսաթիվ՝ 29/04/2017, մարման ամսաթիվ՝ 29/04/2022։ Պարտատոմսերի թողարկման ծավալը 200,000,000,000 դրամ է։ Արժետրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է, իսկ վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։ Աճուրդին մասնակցել է 6 գնորդ։

Աճուրդին ենթակա պարտատոմսերի ծավալը 8 – 10 մլրդ դրամ է։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը ՝ 19,507,000,000 դրամ, իսկ բավարարված  առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 10 մլրդ դրամ։ Պահանջարկը տեղաբաշխված ծավալի համեմատ կազմել է 1.9507։

Աճուրդի կտրման եկամտաբերությունը կազմել է 9.43%, միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.2772%, առավելագույն եկամտաբերությունը՝ 9.43%, նվազագույն եկամտաբերությունը՝ 8.44%, իսկ կտրման եկամտաբերությամբ ներկայացված հայտերի բավարարման տոկոսը կազմել է 84։

Share