Բաժին. Ֆինանսական

Նավթի գները նվազել են – 04/05/17

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 7.44%-ով և կազմել 44.18 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 7.10%-ով և կազմել 47.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share