Բաժին. Ֆինանսական

2017թ. I եռամսյակի դրությամբ Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, հիփոթեքային վարկային պորտֆելի 89.4 մլրդ-ը դրամային է, իսկ 92.9 մլրդ-ը տրամադրված է արտարժույթով։

Փետրվարի վերջի համեմատ՝ հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 227 մլն դրամով։ Ընդ որում, դրամային վարկերի ծավալն աճել է 931 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ նվազել 1 մլրդ 157 մլն դրամով։

Հիփոթեքային վարկերի մեծ մասը`149.1 մլրդ դրամը, անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են։ Անշարժ գույքի վերանորոգման վարկերի ծավալը 25.6 մլրդ դրամ է, կառուցապատման հիփոթեքային վարկերինը՝ 7.6 մլրդ դրամ։

Share