Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթացներ «Ապրանքների հայտարարագրերի համակարգ» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի մայիսի 22-ին կազմակերպում է «Ապրանքների հայտարարագրերի համակարգ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017թ-ի մայիսի 20-ը  ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել   011 801 071, 011 801 072:

Մայիսի 22-ին

10:00-11:30 – Թեմա 1. Եվրասիական տնտեսական միության օրենսդրություն, դասախոսներ՝ Օլիմպիա Էլոյան, Սյուզաննա Պապոյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-13:15 – Թեմա 2. Ապրանքային հայտարարագրերի գրանցում, ԱՀ-ների ճշգրտում, կապ մաքսային արժեքի հետ: Հետգործնական պարապմունք: Լևոն Նալբանդյան

Դասընթացի դասավանդողներ

– Օլիմպիա Էլոյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկաման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

– Սյուզաննա Պապոյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկաման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի ավագ մաքսային տեսուչ

– Լևոն Նալբանդյան՝ ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի տնտեսագետ

Share