Բաժին. Ֆինանսական

Հայաստանի բանկերում 33.6 մլրդ ՀՀ դրամի վարկեր դասակարգված են որպես ժամկետանց

Հունվար-մարտ ամիսներին հայաստանյան բանկերը գրանցել են ինչպես ժամկետանց, այնպես էլ երկարաձգված վարկերի աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մարտ ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 33.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ երկարաձգված վարկերը՝ 117.1 մլրդ ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի վերջի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել էին 31,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ երկարաձգված վարկերը՝ 99,8 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու ամսվա տվյալներով՝ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.39%, իսկ երկարաձգված վարկերինը՝ 4.83%:

Նշենք նաև, որ ինչպես ժամկետանց, այնպես էլ  երկարաձգված վարկերի մեծ մասը երկարաժամկետ վարկեր են:

Share