Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունի 100 ընկերություն

100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դիմում ներկայացրած բիզնեսի 14 ներկայացուցիչներից 1-ը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 144 տնտեսվարող, որից 100-ի դիմումը բավարարվել է, 39-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների

1.    «ԷՎԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ

2.    «ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ

3.    «ԳԼԱՁՈՐ ՈՒՎԿ» ՓԲԸ

4.    «ԻՆԿՐԻՊՏ» ՍՊԸ

5.    «ԱԼՏԱ ՎԻՊ » ՍՊԸ

6.    «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ

7.    «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ

8.    «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ

Share