Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 1262.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.90%-ով և կազմել 17.160 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.96%-ով և կազմել 948.75 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):