Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. թողարկվել են «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» հուշադրամները

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի կողմից թողարկվել է երկու հուշադրամ՝ «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը»:

Բարսելոնայի լաբիրինթոսը

Դիմերես՝ Բարսելոնայի լաբիրինթոսը և Էրոսի արձանը:

Դարձերես՝ Բարսելոնայի լաբիրինթոսի գծապատկերը՝ ջրավազանը սկզբնամասոում և հրապարակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:

Անվանական արժեքը՝ 5000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 62,2 գ

Տրամագիծը՝ անհատական

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ հարթ

Քանակը՝ մինչև 1500 հատ

Էսքիզների հեղինակ՝ Գիեդրյուս Պաուլաուսկիս:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Մազոնեի լաբիրինթոսը

Դիմերես՝ Մազոնեի լաբիրինթոսը և բրգաձև մատուռը՝ կենտրոնում:

Դարձերես՝ Մազոնեի լաբիրինթոսի գծապատկերը՝ պարսպված հարթակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:

Անվանական արժեքը՝ 5000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 62,2 գ

Տրամագիծը՝ անհատական

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ հարթ

Քանակը՝ մինչև 1500 հատ

Էսքիզների հեղինակ՝ Գիեդրյուս Պաուլաուսկիս:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Share