Բաժին. Ֆինանսական

Արցախբանկը նոր ղեկավար ունի. Արտակ Բալայանը նշանակվել է բանկի գործադիր տնօրեն – վարչության նախագահ

»2017թ. մայիսի 17-ին «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ է ընտրվել Արդեն Կրիքորի Սելեֆյանը, իսկ նույն թվականի հունիսի 7-ին «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ է նշանակվել Արտակ Ռուդիկի Բալայանը:

Արդեն Սելեֆյանը ծնվել է 1951թ. սեպտեմբերի 25-ին` Ստամբուլ քաղաքում: 1975թ. ավարտել է Շվեյցարիայի Լոզանի տնտեսագիտական համալսարանը: Ունի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 2000թ.-ից առ այսօր հանդիսանում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Frank Muller Group-ի գլխավոր խորհրդատուն: 2002թ.-ից հանդիսանում է «Արցախբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ:

Արտակ Բալայանը ծնվել է 1976թ. հունիսի 30-ին` ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1998թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը` ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ` հետագայում ուսումը շարունակելով նաև Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում` 1998 թվականի օգոստոսի 7-ից` մինչև 2007 թվականի հոկտեմբերի 1-ը զբաղեցնելով տարբեր, այդ թվում` ղեկավար պաշտոններ` վերլուծությունների, հաշվետվությունների, մարքեթինգի, ստրատեգիական պլանավորման, ներքին հսկողության, վերահսկողության ոլորտներում, ներառյալ որպես Վարչության նախագահի խորհրդական, իսկ 2004թ. սեպտեմբերի 23-ից` ակտիվների և պասիվների կառավարման գծով «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ, Վարչության անդամ: 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 4-ը զբաղեցրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնը: 2015 թվականի հուլիսի 4-ից մինչև 2017 թվականի հունիսի 5-ը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես ԼՂՀ Նախագահի խորհրդական- տնտեսագիտական վարչության պետ:

Share