Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  ՀՀ տնտեսության ներկա իրավիճակն ու ֆինանսական կայունությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ներկայումս վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը:

Share