Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. 6 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը հուլիսի 3-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը, 6 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:
Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 166 տնտեսվարող, որից 115-ի դիմումը բավարարվել է, 45-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԷԿՈԱԳՐՈ» ՍՊԸ

2. «ԲԱԳՐԱՏ ԵՎ ԼԵՎՈՆ» ՍՊԸ

3. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

4. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴI» ՓԲԸ

5. «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ

6. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ

Share