Բաժին. Ֆինանսական

2017թ. հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 5 ամսում Հայաստանում արտադրվել է 3,239.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 4.6%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 39%-ով կամ 1,165.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 5.9%-ով և կազմել 933.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 10%-ով և կազմել 1,139.3 մլն կՎտ ժամ։ Հովմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 22.2%-ով և կազմել 1.1 մլն կՎտ ժամ։

Share