Բաժին. Ֆինանսական

Mercedes-Benz. հուլիսի 18-ին կներկայացվի X-Class փիքափը

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը Mercedes-Benz-ի պաշտոնական կայքում հրապարակել է X-Class նոր շարքին վերաբերող կարճ տեսանյութ, որտեղ հայտարարվում է, որ Mercedes-Benz փիքափների սերիական մոդելը հանրությանը կներկայացվի 2017թ. հուլիսի 18-ին։ Հիշեցնենք, որ Mercedes-Benz-ը X-Class փիքափների կոնցեպտները ներկայացրել էր դեռևս 2016թ.-ին։

Փիքափները կառուցվում են Nissan Novara փիքափի թափքի հիման վրա։ Մեքենայի տեխնիկական պարամետրերի մասին հայտնի է, որ առաջատար մոդիֆիկացիան զինված կլինի V6 շարժիչով։ Մեքենան 4Matic է։ Փիքափի բեռնատարողությունը կլինի 1.1 տոննա։ Հավելենք, որ տեսանյութում պատկերված մոդելը փոքր-ինչ տարբերվում է 2016թ.-ն ներկայացված կոնցեպտից։

Share