Բաժին. Ֆինանսական

Նավթի գներն աճել են – 13/07/17

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.12%-ով և կազմել 45.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.28%-ով և կազմել 48.35 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share