Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև EasyPay տերմինալների միջոցով

Այսուհետ, ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները.

• կանխիկ գումարի մուտքագրում քարտային հաշվին

• դրամական միջոցների մուտքագրում ընթացիկ հաշվին

• ավանդային հաշվի  համալրում

• վարկի մարում գրաֆիկի օրը

Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ:

Share