Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արմսվիսբանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

2017թ.-ի օգոստոսի 1-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով (SWISB4), Եվրոյով (SWISB5) և ՀՀ դրամով (SWISB6) արտահայտված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Բանկի SWISB4 հապավմամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով պարտատոմսերը (ISIN – AMSWISB24ER1) ներառում են 100,000 հատ արժեկտրոնային պարտատոմս`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.75% տոկոսադրույքով և 7 տարի շրջանառության ժամկետով:

Ընկերության SWISB5 հապավմամբ, 10 մլն Եվրո ընդանուր ծավալով պարտատոմսերը (ISIN – AMSWISB25ER8) ներառում են 100,000 հատ արժեկտրոնային պարտատոմս`  100 Եվրո անվանական արժեքով, արժեկտրոնի 5.0% տոկոսադրույքով և 6 տարի շրջանառության ժամկետով:

Ընկերության SWISB6 հապավմամբ, 2 մլն ՀՀ դրամ ընդանուր ծավալով  պարտատոմսերը (ISIN – AMSWISB26ER6) ներառում են 40,000 հատ արժեկտրոնային պարտատոմս`  50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12.75% տոկոսադրույքով և 4 տարի շրջանառության ժամկետով:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

Share