Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 04/08/17

Կենտրոնական բանկի խորհուրդն իր օգոստոսի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատել է «Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրառման եղանակները և ընթացակարգի պահանջները» կանոնակարգ 8/06-ը:

Խորհուրդը գրավատնային գործունեության լիցենզիա է տրամադրել Ա/Ձ Իգիթ Սեդրակի Իգիթյանին, վերաձևակերպել «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 126 լիցենզիան: Ուժը կորցրած են ճանաչվել «ՎԵՆՈւՍ ԱՖԻՆԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 276 և «Կարեն Աննա ընդ ֆեմիլի» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 752 լիցենզիաները: «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Ազատություն 2» մասնաճյուղը հաշվառումից հանվել է, հաշվառվել է «Մամիկոնյանց» մասնաճյուղը, «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ին երկու նոր դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել և վերաձևակերպվել է ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան:

Share