Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. ոսկու գնման և բացթողնման գներ՝ օգոստոսի 21-27

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 21-ից 27-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սահմանվել են հետևյալ գները.

Ոսկի – գնման գին` 18139.72 դրամ , բացթողնման գին՝ 19717.08 դրամ

Արծաթ – գնման գին՝ 239.07 դրամ, բացթողնման գին՝ 259.86 դրամ

Պլատին – գնման գին՝ 13723.67 դրամ, բացթողնման գին՝ 14917.03 դրամ

Պալադիում – գնման գին՝ 12847.50 դրամ, բացթողնման գին՝ 13964.67 դրամ։

Share