Բաժին. Ֆինանսական

Նավթի գներն աճել են – 05/09/17

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.47%-ով և կազմել 48.56 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.96%-ով և կազմել 53.14 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share