Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի սեպտեմբերի 13-ից 14-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարում կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ սեպտեմբերի 13

18:30-20:00 – Թեմա 1. «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներ (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ հայտարարագրման, ավելացված արժեքի հարկի հաշվարկման, վճարման և հաշվանցման հետ կապված առանձնահակտություններ): – Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 1. «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներ (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ հայտարարագրման, ավելացված արժեքի հարկի հաշվարկման, վճարման և հաշվանցման հետ կապված առանձնահակտություններ): – Ա. Ալոյան

Դասընթացի  2-րդ օր՝ սեպտեմբերի 14

18:30-20:00 – Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան – Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 3. Սխալներով լրացված և դուրս գրված հարկային հաշիվների չեղյալ ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման կարգը – Ա. Ալոյան

Դասընթացի դասավանդող

Ասանեթ Ալոյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ,  ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»  ՊՈԱԿ-ի դասախոս

Share