Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ  համագործակցությունը:

Նախարար Արամյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, գնումների ոլորտի բարեփոխումներին և պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված աջակցությունը:

Նախարարը նաև առաջարկել է Ֆ. Վիկերսին քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասով  ՎԶԵԲ-ի աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակական ջանքեր գործադրել՝ գործընկերության զարգացման ուղղությամբ:

Share