Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՍ ՕԷՄԷՍՔ Արմենիա. Կոնվերս բանկի դրամային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2017թ.-ի սեպտեմբերի 15-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMCOVSB23ER7) բորսայում կշրջանառվեն COVSB3 բորսայական հապավմամբ:

Share