Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի սեպտեմբերի 25-ից կազմակերպում է ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով դասընթաց 98 ժամ տևողությամբ:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացի սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3 ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 135.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումը կարող է կատարվել փուլերով): Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի «Հարկային օրենսգիրք» ժողովածուն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի ծրագիրը և դասավանդողների ցուցակը կցվում է:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ

Թեմա 1. Հաշվապահական հաշվառման ներածություն – 1 ժամ

Թեմա 2. Հաշվապահական հաշվառման տարրերը: Հաշիվներ և կրկնակի գրանցում – 5 ժամ

Թեմա 3. Հաշվապահական հաշվառում վարելու հիմնական կանոնները: Հաշիվներ և կրկնակի գրանցում – 10 ժամ

Թեմա 4. Պաշարների հաշվառումը – 8 ժամ

Թեմա 5. Դեբիտորական պարտ­քերի հաշվառումը – 4 ժամ

Թեմա 6. Հիմնական միջոցների հաշվառումը – 6 ժամ

Թեմա 7. Ոչ նյութական ակտիվների հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 8. Ընթացիկ պարտավորությունների հաշ­վառումը – 2.5 ժամ

Թեմա 9. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հաշ­վառումը – 2.5 ժամ

Թեմա 10. Եկամուտների և ծախսերի դասակարգումը և հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 11. Սեփական կապիտալի հաշ­­վա­ռումը – 2.5 ժամ

Թեմա 12. Դրամական միջոցների հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 13. Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ներկայացման կարգը և փոխադարձ կապը – 1 ժամ

Դասավանդող՝ Կարինե Զուրաբյան ԵՊՀ-ի Տնտենսագիտության ֆակուլտետի դոցենտ

1. ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ – 24 ժամ

Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ – 6 ժամ

Թեմա 2. Շահութահարկ – 4 ժամ

Թեմա 3. Հաստատագրված վճար – 3 ժամ

Թեմա 4. Արտոնագրային վճար – 3 ժամ

Թեմա 5. Շրջանառության հարկ – 3 ժամ

Թեմա 6. Գույքահարկ – 2 ժամ

Թեմա 7. Եկամտային հարկ – 3 ժամ

2. ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ – 14 ժամ

Թեմա 1. Կազմակերպության պետական գրանցման գործընթացը – 4 ժամ

Թեմա 2. Կազմակերպության ՀԴՄ-ի, դրամարկղի գրքի և ապրանքի տեղափոխման գրքերի գրանցման և հաստատման կարգը, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերը – 4 ժամ

Թեմա 3. Աշխատանքային պայմանագրեր: Աշխատավարձի և աշխատակիցների այլ հատուցումների հաշվառումը – 3 ժամ

Թեմա 4.Կազմակերպության այլ փաստաթղթերի վարման և լրացման կարգը – 3 ժամ

3. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /ՀԾ 6/-10 ժամ

Հաշվապահություն – 4 ժամ

Պահեստներ – 1 ժամ

Աշխատավարձ – 1 ժամ

Հիմնական միջոցներ – 1 ժամ

Արագամաշ առարկաներ – 1 ժամ

Բանկ – 1 ժամ

Ադմինիստրատորի գործիքներ – 1 ժամ

Դասավանդող՝ Նարինե Կիրակոսյան Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի դասախոս

Share