Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 23/09/17

Սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 73,286,348 դոլար 477.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,405,574 ԱՄՆ դոլար 478.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,900,000 դոլարի առք և վաճառք 478,12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,120,081 եվրո 570.18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,744,243 եվրո 574.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,463,816,214 ՌԴ ռուբլի 8.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 423,422,337 ՌԴ ռուբլի 8.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.9 մլն ԱՄՆ դոլար:

Share