Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 38-րդ նիստին:

Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն ֆինանսական տեխնոլոգիաների՝ գլոբալ միտումների եւ կարգավորման մոտեցումների թեմայի շուրջ: Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Share