Բաժին. Ֆինանսական

Արդշինբանկ. վարկային գիծ աշխատավարձի 14-ապատիկ չափով

Արդշինբանկը բարելավել է աշխատավարձային նախագծի շրջանակում նվազող սահմանաչափով վարկային գծերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների այժմ հնարավոր է ստանալ վարկային գիծ մինչև աշխատավարձի 14-ապատիկը: Ավելացվել է նաև վարկային գծի տրամադրման ժամկետը, ըստ որի այն հնարավոր է մարել մինչև 70 ամիս ժամկետում:

«Դասվելով երկրի խոշոր և առաջատար բանկերի շարքը՝  Արդշինբանկը պարբերաբար ընդլայնում և բարելավում է իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանները՝ փորձելով արդարացնել յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները: Այս վարկային գիծը հնարավորություն է տալիս ստանալ ամսական աշխատավարձի մինչև 14-ապատիկ չափով և մինչև 70 ամիս առավելագույն մարման ժամկետով գումար: Արդշինբանկի այս աշխատավարձային վարկային գիծը հնարավորություն է ընձեռում ստանալ տարեկան 0% անվանական տոկոսադրույքով վարկային սահմանաչափ»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հավելենք, որ աշխատավարձային նախագծի մասնակիցները, ոչ միայն հնարավորություն  ունեն օգտվել վարկային գծերից, այլ նաև ստանալ ավանդի արտոնյալ պայմաններ, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից և զեղչեր տարբեր ծառայություններից, ինչպես նաև կարող են տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը և վարկային գծերը:

Աշխատավարձային նախագծերի շրջանակներում վարկային գծերի պայմանների և դրանց սակագների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվելով «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: 

Share