Բաժին. Ֆինանսական

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելի 6.73%-ը դասակարգվել է որպես չաշխատող

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի ակտիվների 6.73%-ը դասակարգվել է որպես չաշխատող: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 0.4 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Ըստ ներկայացված տվյալների՝ չաշխատող վարկերի առավել մեծ մասը կազմել են սպառողական վարկերը: Չաշխատող սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.22%: Տեսակարար կշռի ցուցանիշով սպառողական վարկերին հաջորդում են մշակող արդյունաբերության և առևտրի ոլորտներներին տրամադրված չաշխատող վարկերը՝ համապատասխանաբար 1.19% և 0.94%:

Նշենք, որ չաշխատող են համարվում այն վարկերն ու դեբիտորական պարտքերը, որոնք դասակարգվել են որպես հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ վերջին ժամանկահատվածում բանկերի վարկային պորտֆելի որակի վատացմանը նպաստում են նախորդ տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճը, իսկ արտարժութային վարկային պորտֆելի դեպքում՝ նաև նախորդ տարի դրամի արժեզրկման հետևանքով պարտքի բեռի ավելացումը:

Share