Բաժին. Ֆինանսական

2017թ.-ին հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ծավալը կրկնապատկվել է

ՌԴ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամսում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 21 մլրդ դոլար, խոսքը գնում է ոչ պետական կապիտալի մասին։ 2016թ.-ին այս ցուցանիշը կազմել էր միայն 10 մլրդ դոլար։

Հեռաքրքրական է, որ մինչ այս 2017թ.-ի համար կանխատեսվում էր 17-19 մլրդ դոլար։ Հիշեցնենք, որ 2016թ.ժին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 19.8 մլրդ դոլար, իսկ 2015թ.-ին՝ 58.1 մլրդ դոլար։

Share