Բաժին. Ֆինանսական

Վարդան Հարությունյան. Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել

Տնտեսվարողների մոտ հարկային ստուգումներ անցկացնելու քայլերը պլանավորվում են ստուգումներից մեկ տարի առաջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալոով ՊԵԿ-ի կողմից «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներին:

«Այսինքն, այս տարի ստուգումների ենթակա  ընկերությունների ցանկը պլանավորվել է դեռևս անցած տարի, և այս տարվա ընթացքում իրականացվել են ստուգումները: Այդ ցանկում եղել են նաև պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, որտեղ մենք անցկացրել ենք ստուգումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարցին՝ այդ ստուգումների արդյունքում էական խախտումներ հայտնաբերվե՞լ են, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք, կարելի է ասել ոչ»:

Share