Բաժին. Ֆինանսական

HSBC բանկը 51 մլն դոլար ռեկորդային տուգանք կվճարի

HSBC բանկին չի հաջողվել բեկանել Հոնկոնգի իշխանությունների կողմից նշանակված տուգանքը։ Խոսքը գնում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում բանկի շվեյցարական մասնաճյուղում իրականացված Lehman Brothers բանկի  պրոդուտկների անպատասխանատու վաճառքի մասին։ Այս մասին հայտնում է Financial Times գործակալությունը։

Պարզվել է, որ HSBC-ում, տեղյակ լինելով Lehman Brothers բանկի վատթարագույն վիճակի մասին, այնուամենայինիվ շարունակել են ամերիկյան բանկի պրոդուկտների վաճառքը՝ չզգուշացնելով հաճախորդներին վտանգների մասին։

Հոնկոնգի արժեթղթերի և ֆյուչրսների բեկանիչ տրիբունալը (The Securities and Futures Appeals Tribunal) ուժի մեջ է թողել Հոնկոնգի արժեթղթերի և ֆյուչրսների հանձնաժողովի նշանակած տուգանքը՝ նշելով, որ բանկի գործողությունները շատ հաճախորդների համար կորուստների ավելորդ ռիսկեր են ստեղծել, իսկ որոշ հաճախորդների նաև նշանակալի կորուստներ պատճառել։

Հոնկոնգի արժեթղթերի և ֆյուչրսների հանձնաժողովի պահանջն էր բանկին տուգանել 605 մլն հոնկոնգյան դոլարով, սակայն տրիբունալը վերջիվերջո նշանակել է 400 մլն հոնկոնգյան դոլար, ինչը համարժեք է 51 մլն դոլարին։

HSBC Private Bank (Շվեյցարիա) բանկը մեկ տարով նաև զրկվել է արժեթղթերի խորհրդատվություն տալու լիցենզիան, իսկ արժեթղթերի առևտրի լիցենզիան կասեցվել է մասնակի՝ նույնպես մեկ տարով։

Share