Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Ռիսկային հարկ վճարողները մոտ 20%-ով ավելացրել են հարկային եկամուտները – տեսանյութ

Ուղղակի հարկերի ավելացումը փաստում է բիզնեսի տնտեսական ակտիվության աճը

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61%-ը: Ընդ որում, եթե 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել էին 6.3 մլրդ դրամով, ապա 2017թ. նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19.2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ․-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62.3 մլրդ դրամ կամ 16%: Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում ռիսկային համարվող հարկ վճարողներն են, որոնց մոտ էլ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշները: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների աճը կազմել է գրեթե 7%, ապա ռիսկային համարվող հարկ վճարողներինը՝ շուրջ 20%: Հարկային մարմինը նոր գործելաոճով ամրապնդում է բիզնեսի հետ գործընկերային հարաբերությունները՝ առաջին տեղում դնելով վերլուծությունն ու իրազեկումը։ Նախորդ տարվա 10 ամիսների համեմատ 2017թ.-ին մոտ 800-ով ավելի ծանուցում է ուղարկվել հարկ վճարողներին:

2017թ. 10 ամիսների ընթացքում խոշոր բիզնեսի ցուցանիշներն է ամփոփում ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:

Խոշոր բիզնեսը նույնպես փաստում է հարկային մարմնի հետ գործընկերային փոխհարաբերությունների արդյունավետությունը:

Share