Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2017թ. 3-րդ եռամսյակում ՀՀ համախառն արտաքին ակտիվներն աճել են 3.87%-ով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն աճել են 77,949,565.25 դոլարով կամ 3.87%-ով և կազմել 2,094,419,130.72 դոլար։ Մասնավորապես, ազատ փոխարկելի արժույթով համախառն արտաքին ակտիվների ծավալն ավելացել է 77,937,335.84 դոլարով և կազմել 2,094,343,586 դոլար, որից ԱՄՀ-ում 668,927 ՀՓԻ՝ 944,336.27 դոլար արժողությամբ։

Զուտ արտաքին ակտիվների ծավալն աճել է 22,987,338.46 դոլարով և կազմել 1,354,978,267.30 դոլար։ Մասնավորապես, ազատ փոխարկելի արժույթով զուտ արտաքին ակտիվների ծավալն աճել է 22,975,109.05 դոլարով և 1,354,902,722.58 դոլար։

Share