Բաժին. Ֆինանսական

Նավթի գները նվազել են – 04/12/17

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 57.59 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.90%-ով և կազմել 62.52 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share